Виктор Цой-Город

Я смотрю в календарь, я знаю, что скоро зима.
Наша улица на глазах меняет цвета.
За решеткой желтой листвы я вижу птиц.
Моя двадцатая осень сводит меня с ума.
Я люблю этот город,
Но зима здесь слишком длинна.
Я люблю этот город,
Но зима здесь слишком темна.
Я люблю этот город,
Но так страшно здесь быть одному,
И за красивыми узорами льда
Мертва чистота окна.
Фонари за окном горят почти целый день.
В это время я не верю глазам, я верю часам.
И теперь я занят только охраной тепла.
Вот ушел еще год — сколько останется нам?
Я люблю этот город,
Но зима здесь слишком длинна.
Я люблю этот город,
Но зима здесь слишком темна.
Я люблю этот город,
Но так страшно здесь быть одному,
И за красивыми узорами льда
Мертва чистота окна

Մկաններ

Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասերն են և ապահովում են շարժումների բազմազանությունը։ Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը:

Մկանները լինում են հարթ և միջաձիգ զոլավոր։ Մեր մարմնի կմախքային մկանները կազմված են միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքից:  Չափահաս մարդու կմախքային մկանները կազմում են մարմնի զանգվածի 1/3-ը, իսկ երեխաներինը՝ 1/4-ը։ Ծերունական հասակում մկանային զանգվածի ծավալը փոքրանում է։ Մարզիկների մոտ այն կազմում է մարմնի ընդհանուր ծավալի 50 %-ը։ Մարդն ունի ավելի քան 600 մկան։ կմախքային մկանների գործունեությունը կարգավորվում է նյարդային համակարգով, նրանք զուրկ են ինքնավարությունից, որի համար կոչվում են կամային։ Մկանները հարուստ են արյունատար անոթներով, որոնք ապահովում են նրանցում ընթացող նյութափոխանակությունը:

Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքային միջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրձերից։ Արտաքինից մկանը ծածկված է ամուր թաղանթով՝ փակեղով։ Մկանախրձերում գտնվում են տարբեր երկարության մկանաթելեր:

Յուրաքանչյուր մկանաթել ունի լայնակի շերտավոր կառուցվածք, որը պայմանավորված է նրա մեջ գտնվող հարյուրավոր սպիտակուցային թելերի որոշակի դասավորությամբ։ Մկանաթելերի խրձերում լայնակի շերտավորությունն ավելի է ընդգծվում, որի համար ստացել են միջաձիգ զոլավոր մկան անունը։ Յուրաքանչյուր մկանի մոտենում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։ Մկաններն իրենց ծայրերի ջլերով ամրանում են ոսկրերին։ Որոշ դեպքերում ջլերը ներհյուսվում են մաշկի մեջ (դիմախաղի մկաններ): Ջիլը կազմված է ներդակազմ շարակցական հյուսվածքից, չի կծկվում և դիմանում է մեծ ծանրության, օրինակ աքիլեսյան ջիլը դիմանում է մինչև 400 կգ ծանրության:

 

Նյուտոնի Օրենքներ

1.Ամեն մի մարմին շարունակում է պահպանել դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը, քանի դեռ հարկադրված չէ փոփոխել այդ վիճակը կիրառված ուժերի ազդեցությամբ։
2.Շարժման քանակի (իմպուլսի) փոփոխությունը համեմատական է կիրառված շարժիչ ուժին և տեղի է ունենում այն ուղղի ուղղությամբ, որով ազդում է ուժը։
3.Ազդումը միշտ ունի հավասար և հակադիր հակազդում, այլ կերպ, երկու մարմինների փոխազդեցությունները միմյանց հավասար են և հակառակ ուղղված։

Արյան շրջանառության համակարգ

Արյան շրջանառության համակարգ, արյան շրջանառությունը օրգանիզմով: Արյունը շարժվում է սրտից արյունատար անոթներ և հակառակը։ Արյունը մատակարարում է հյուսվածքներին թթվածնով և սննդարար նյութերով։ Արյան հարստացումը  թթվածնով տեղի է ունենում թոքերում: Արյան շրջանառությունը սովորաբար կազմված է լինում սրտից և նրանից դուրս եկող արյունատար անոթներից:
Արյունատար անոթների պատերը, բացառությամբ մազանոթների, եռաշերտ են։ Ներքին շերտը կազմված է հարթ էպիթելային  բջիջներից, միջինը՝ առաձիգ թ ելերից և հարթ մկանահյուսվածքից, որոնց կծկման շնորհիվ փոխվում է արյունատար անոթի լուսանցքը։ Արտաքին շերտը կազմված է փուխր շարակցական հյուսվածքից: Այդ շերտով անցնում են անոթների լուսանցքը կարգավորող նյարդերը:
Ըստ կառուցվածքի և կատարած ֆունկցիայի անոթները բաժանվում են զարկերակների, երակների և մազանոթների:
Զարկերակներն այն անոթներն են, որոնցով արյունը հոսում է սրտից։ Նրանք ունեն ամուր, համեմատաբար հաստ պատեր, որոնք պարունակում են մեծ քանակով հարթ մկանաբջիջներ և առաձիգ տարրեր, որոնց շնորհիվ լայնանում և դիմանում են բարձր ճնշմանը։ Զարկերակներով հոսում է թթվածնով հարուստ արյուն։ Բացառություն են կազմում թոքային զարկերակները, որոնցով հոսում է երակային արյուն:
Երակներն արյունը տանում են դեպի սիրտ: Նրանց պատերը նույնպես եռաշերտ են, սակայն առաձիգ և մկանային տարրեր ավելի քիչ են պարունակում, որի հետևանքով քիչ ճկուն են և հեշտությամբ սեղմվում են։ Ի տարբերություն զարկերակների, երակների պատերում կան գրպանիկներ հիշեցնող փականներ։ Այդ փականները բացվում են դեպի սիրտ և կանխում արյան հետհոսքը: