Ասպրամ Ծառուկյան

Ասպրամ Ծառուկյան Անհետաքրքիր հանդիպում, չհասկացա ոչ մի խոսք, շատ տխուր և քնեցնող խոսքեր ուղղակի ահավոր էր։ Թեման անհետաքրքիրեր բայց Տիկին Ասպրամը ներկայացրեց դա ավելի վատ քան ես պատկերացնում էի։ Ասպրամ Ծառուկյանը նաև նույնքան անհետաքրքիր գրքի հեղինակներ։

Պատմական Մայիս

Հովհաննես Քաջազնունին եղել է ճարտարապետ, պետական գործիչ և հասարակական քաղաքական։ Սովորել է Թիֆլիսի ռեալական դպրոցում: Ավարտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտը: 1893-1895-ին և 1899-1906-ին աշխատել է Բաքվում, 1895-1897-ին՝ Բաթումում, 1897-1899-ին՝ Թիֆլիսում՝ ճարտարագետ-ճարտարապետ:
1918-ի մայիսին Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդում հասել է Հայաստանի անկախությունը հռչակելու որոշման և խորհրդի կողմից միաձայն նշանակվել վարչապետ, կազմել է կառավարություն, որը Երևան է ժամանել 1918-ի հուլիսին:

Բալկանյան ճգնաժամ

Բալկանյան պատերազմներ. 1912-1913թթ: 1-ին Բալկանյան  պատերազմը տեղի է ունեցել Բալկանյան դաշինքի ու Թուրքիայի միջև  և ավարտվել է վերջինիս  պարտությամբ: Լոնդոնի պայմանագրով Թուրքիան կորցրել է իր բոլոր եվրոպական տիրույթները, բացառությամբ Ստամբուլի և Արևելյան Թրակիայի մի փոքր մասի: 2-րդ Բալկանյան  պատերազմը տեղի է ունեցել մի կողմից Բուլղարիայի, մյուս կողմից` Սերբիայի և Հունաստանի միջև, որոնց միացել են Չեռնոգորիան և Թուրքիան: Ավարտվել է Բուլղարիայի պարտությամբ, որը Բուխարեստի պայմանագրով Ռումինային զիջեց Հարավային Դոբրուջան,   Թուրքային` Հարավային Մակեդոնիան  և Արևմտյան Թրակիայի մի մասը, Սերբիային` Հյուսիսային Մակեդոնիյան: Բալկանյան պատերազմները հանգեցրին միջազգային հակասությունների սրմանը Բալկաններում և Եվրոպայում, արագացրին 1-ին համաշխարհային պատերազմի սանձազերծումը:

Բուլղարական բանակի Մակեդոնա-Օդրինյան երկրապահ զորքերի կազմում 1-ին Բալկանյան պատերազմին մասնակցեց նաև հայկական կամավորական վաշտը պոդպորուչիկ Գարեգին Նժդեհի և վոյեվոդա Անդրանիկի հրամանատարությամբ: Զորամասը մասնակցեց Մեսթանլիի, Ուզուն-Համիթլարի, Բալկան Թորեսի, Մերհամլի մարտերին Մխրևտ և Շար-Քյոյ քաղաքների գրավմանը, պաշտպանեց Մարմարայի ծովափը: Բուլղարական կառավարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մարտական ծառայությունները, շատ ռազմիկներ ու սպաներ արժանացան կառավարական պարգևների: Զորամասը լուծարքի ենթարկվեց 1913-ի մայիսի 28-ին:

Բալկանյան պատերազմները և հատկապես Օսմանյան կայսրության պարտությունը 1-ին Բալկանյան պատերազմում հող նախապատրաստեցին Հայկական հարցի նոր արծարծման համար, երբ հայ  հասարակական շրջանների նախաձեռնությամբ ու ռուսական  կառավարության գործուն մասնակցությամբ, Արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին դարձավ միջազգային դիվանագիտության քննարկամ առարկա:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը

Առաջին աշխարհամարտի սկսվելու առիթը Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն էր սերբ ազգայնականների կողմից՝ 1914 թ-ի հունիսի 28-ին Սարաևոյում: Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային: Ռուսաստանը զորահավաք սկսեց: 1914 թ-ի օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին՝ Ֆրանսիային: Գերմանական զորքերը Բելգիայի տարածքով հարձակվեցին Ֆրանսիայի վրա: Պահանջելով չխախտել Բելգիայի չեզոքությունը՝ օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային: Հոկտեմբերի 29-ին գերմանա-ավստրիական խմբավորմանը միացավ Թուրքիան:

1914 թ-ի ամենամեծ ճակատամարտը տեղի է ունեցել Մառն և Էն գետերի շրջանում, որտեղ 2 կողմից մասնակցեց 1,5 մլն մարդ, զոհվեց և վիրավորվեց 600 հզ-ը: Ֆրանս-անգլիական զորքերը կանգնեցրին գերմանական զորքերի հարձակումը դեպի Փարիզ և հակառակորդին ստիպեցին նահանջել մինչև Էն գետը:  Արևմտյան ճակատում սկսվեց դիրքային պատերազմ: Օգոստոսի վերջին Գերմանիային պատերազմ հայտարարած Ճապոնիան սկսեց Խաղաղ օվկիանոսում զավթել գերմանական տիրույթները և հպատակեցնել Չինաստանը: Կովկասյան ռազմաճակատում 1914 թ-ի դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ-ի հունվարի 5-ը Սարիղամիշի մոտ ռուսական բանակը գլխովին ջախջախեց թուրքական 90-հզ-անոց զորքը, իսկ ռազմական նախարար Էնվեր փաշան հազիվ խուսափեց գերեվարվելուց: Ռուսները թուրքերին վտարեցին նաև Իրանի Ատրպատական նահանգից:

Կովկասյան ճակատում ռուսական զորքերը, հաջող հարձակում ձեռնարկելով, 1916 թ-ին գրավեցին Էրզրումը, Երզնկան, Մամախաթունը, Տրապիզոնը, Բիթլիսը և այլ տարածքներ՝ հասնելով Սեբաստիայի վիլայեթ: 1916 թ-ի 2-րդ կեսին անգլո-ֆրանսիական զորքերը Սոմ գետի մոտ անցան հակահարձակման և մինչև տարեվերջ ձգձգված պատերազմում հասան աննշան հաջողության: Երկու կողմից սպանվեց ու վիրավորվեց շուրջ 1 մլն 300 հզ. մարդ: Այդտեղ անգլիացիներն առաջին անգամ օգտագործեցին տանկեր:

Առաջին աշխարհամարտում ամայացվում էին ընդարձակ տարածքներ և նույնիսկ երկրներ: Սերբիայի բանակը, միայնակ մնալով թշնամական ուժերի դեմ, գլխովին ջախջախվեց: Սերբ ժողովուրդը ենթարկվեց բազում տառապանքների. նրա զգալի մասը հեռացավ հայրենիքից: Աշխարհամարտի ամենասև էջը հայոց Մեծ եղեռնն էր: Ցեղասպանության ենթարկվեցին նաև Օսմանյան կայսրության այլ ժողովուրդներ՝ հույները, ասորիները և ուրիշներ:

Պայմանագիրն աղետալի հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, որը միայնակ մնաց թուրքական բանակի դեմ:

 

Լոնդոնի և լոզամի կոնֆերանսներ

Լոզանի կոնֆերանս 1922-23 թթ.: Միջազգային կոնֆերանս Մերձավոր Արևելքի հարցով՝ Թուրքիայի դեմ անգլո-հունական արշավանքի ձախողումից հետո: Տեղի է ունեցել 1922 թ. նոյեմբերի 20-ից 1923 թ. հուլիսի 24-ը Լոզանում : Մասնակցել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Ռումինիան, Հարավսլավիան, ԱՄՆ-ն և Թուրքիան: Խորհրդային միացյալ պատվիրակությունը մասնակցել է միայն սևծովյան նեղուցների հարցի քննարկմանը: Լոզանի կոնֆերանսը ավարտվել է մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ, որոնց մեջ ամենակարևորը Լոզանի հաշտության պայմանագիրն էր, որով հաստատվեցին Թուրքիայի արդի սահմանները՝ փաստորեն փոխարինելով 1920 թ. Սևրի հաշտության պայմանագրին: Վերացվեցին օտարերկրացիների տնտեսական ու քաղաքական արտոնությունները Թուրքիայում, հատուկ կոնվենցիայով թույլատրվեց առևտրային ու ռազմական նավերի ելումուտը սևծովյան նեղուցներով և այլն:

 

Լոզանի կոնֆերանսում քննարկվեց նաև Հայկական հարցը: Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը չթույլատրվեց պաշտոնապես մասնակցել կոնֆերանսին, քանի որ նա այլևս չէր ներկայացնում Հայաստանը, որտեղ հաստատվել էր խորհրդային իշխանություն: Այդուհանդերձ, Ազգային պատվիրակության հետ համատեղ կոնֆերանսին ներկայացվեց մի հուշագիր, որն առաջարկում էր Հայկական հարցի երեք հնարավոր լուծում՝ «Հայկական ազգային օջախի» ստեղծում ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնի սահմանագծած Հայաստանի տարածքում: Երևանի հանրապետության ընդարձակում՝ նրան կցելով Արևմտյան Հայաստանի մի մասը դեպի ծով ելքով, իսկ հակառակ դեպքում՝ Հայկական ազգային օջախի ստեղծում Կիլիկիայում:

 

Հայկական ջարդեր

1915 թ. հայկական ջարդեր և ինքնապաշտպանական մարտեր։
Թուրքիայի քաղաքական և ռազմական շրջանները հանգեցին
կայսրության հայ բնակչության գլխովին ոչնչացման գաղափարին։
1914-ի տեղական իշխանություններին ուղարկվել է հայերի նկատմամբ գործադրվելիք միջոցառումների հատուկ հրահանգ։

Գլոբալիզացիա

Գլոբալիզացիա դեմ պայքարի ձևը դա ստեղծել մի բան որով կտարածի տվյալ պետությունը գլոբալիզացիա նոր աղբյուր և եթե դրան հաջողվի հավաքել պոպուլյացիա ապա տվյալ երկիրը ունենալով գլոբալիզացիայի աղբյուր չի հետևի ուրիշ երկրների գլոբալիզացիայի աղբյուրներին։